Հրաբուխ (ֆիլմ, 2011)
Երկիր | Իսլանդիա[1] |
---|---|
Ժանր | դրամա[2] |
Թվական | 2011[1], մայիսի 13, 2011, հուլիսի 4, 2011 և հուլիսի 22, 2011 |
Լեզու | իսլանդերեն |
Ռեժիսոր | Ռունար Ռունարսոն[2] |
Պրոդյուսեր | Տոմաս Գամելտոֆտ[1], Էգիլ Դեներլայն[1], Skúli Fr. Malmquist?[1] և Þórir Snær Sigurjónsson?[1] |
Սցենարի հեղինակ | Ռունար Ռունարսոն |
Դերակատարներ | Թեոդոր Յուլիուսոն, Մարգրեթ Հելգա Յոհանսդոտիր, Elma Lísa Gunnarsdóttir?, Բենեդիկտ Էրլինգսոն, Թորսթեյն Բախման, Պրաստուր Լեո Գունարսոն, Հարոլդ Ջ. Հարալդսոն և Աուդուր Դրաումա Բախման[1] |
Երաժշտություն | Քյարթան Սվեյնսոն |
Մոնտաժ | Յակոբ Շուլզինգեր[1] |
Կինոընկերություն | Fine & Mellow Productions?[1] և Zik Zak Filmworks?[1] |
Տևողություն | 99 րոպե[1] |
Հարաբուխ (իսլ.՝ Eldfjall), իսլանդացի ռեժիսոր Ռունարա Ռունարսոնայի ֆիլմերից։ Էկրան է դուրս եկել 2011 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Խանեսը թոշակի է անցնում իր 37 տարվա աշխատանքից հետո, նա պահակ էր աշխատում դպրոցում։ Այդքան ժամանակահատվածում նա չի կարողանում գտնել իր համար լավ ընկերներ, և հիմա նա ազատ ժամանակ ստիպված է խնամել իր հիվանդ կնոջը, որի հետ նա շատ սառը հարաբերություններ ուներ անցած տարիներին։ Նա նաև ոչ մի ուշադրություն չէր դարձնում իր երկու երեխաներին, որոնք մեծացել էին գրեթե առանց հոր աջակցության և ուշադրության։ Ապրելով իր կյանքը միայն իր համար, ծերունին հանկարծ հասկանում է, որ իրեն շրջապատող աշխարհն ավելի մեծ և գեղեցիկ է քան նա պատկերացնում էր, և նաև այն, որ դեռ ուշ չէ է կյանքը սկսել նորից և ապրել հանուն նրանց ովքեր ունեն իր կարիքը[3]։
Գլխավոր դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեոդոր Ուիլսոն- Խանես
- Մարգարիտ Խելգա- Աննա, Խանեսի կինը
- Տորստեյդ Բեքման- Արի, Խանեսի որդին
- Էլմա Լիզա Գըունարստոտիր- Թելմա, Խանեսի դուստրը
- Քրիստինա Դեվիդսդոտիր - բուժքույր
- Բենեդիկտ Էրլիգսոն- Պաուլմի
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի բյուջեն կազմել է 104 մլն իսլանդական (շուրջ 794 հազար ԱՄՆ դոլար)։
Վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 13-ին, 2011թ։ «Հրաբուխ» ֆիլմը սահմանափակ ցուցադրվել է նաև ռուսական կինոթատրոններում։ Ընդհանուր առմամբ, ֆիլմը շատ լավ ընդունվեց քննադատների կողմից։ Ըստ ոմանց, ռեժիսորին հաջողվել է, ստեղծել մի դրամա, որը կարող էր դառնալ նոր հայտնագործություն եվրոպական կինոարտադրության մեջ, նույնիսկ հաշվի չառնելով մի քանի հնացած սյուժեներ[4].:
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մայիսի 13-ին Կանսկի կինոփառատոնում կայացավ ֆիլմի պրեմիերան, որտեղ նա պայքարում էր «Ոսկե տեսախցիկ» մրցանակի համար։ Նույն տարում ֆիլմը Իսլանդիայում արժանացավ «Օսկար» մրցանակի առաջադրման, լավագույն ֆիլմ օտար լեզվով անվանակարգում։
Այլ մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին արժանացել է արծաթե մրցանակի, Չիկագոյի կինոփառատոնում, նոր ռեժիսորների մրցույթում։ 2011 թվականին Վալյադոլիդսկի կինոփառատոնում արժանացել է Punto de Encuentro մրցանակի լավագույն ֆիլմ անվանակարգում։ 2011 թվականին Վալյադոլիդսկի կինոփառատոնում արժանացել Քշիշտոֆ Կեսլևսկոյի անունով մրցանակի լավագույն ֆիլմ անվանակարգում։ 2011 թվականին Կվաբեկի կինոքննադատների կողմից արժանացել է Louve d'Or մրցանակի Մոնրեալի նոր ֆիլմերի կինոփառատոնում։ 2011 թվականին Սան-Պաուլոյի կինոփառատոնում արժանացել է մրցանակի լավագույն դերասան անվանակարգում։ 2011 թվականին Տրանսլիվանի կինոփառատոնում արժանացել է մրցանակի լավագույն ռեժիսոր անվանակարգում։ 2012 թվականին «Էդդա»-ի 5 մրցանակների, լավագույն ֆիլմ, ռեժիսոր, սցենար, դերասան և դերասանուհի անվանակարգերում։ Դրանից բացի ֆիլմն արժանացել է 9 առաջադրումների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Catalog of the Digital Discoverability Project of the RDIFQ
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt1695831/
- ↑ Kvikmyndir — Kvikmyndir.is
- ↑ «Итоги работы отборочной комиссии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
|